«Աշխատանքային իրավունքները Հայաստանում»

Հանրային քաղաքականության ինստիտուտն ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացնում է «Աշխատանքային իրավունքները Հայաստանում» դրամաշնորհային ծրագիրը, որի նպատակն է՝ ապրապնդել Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանության հանրային կարողությունները՝ նպաստելով իրազեկվածության բարձրացմանը և հանրային դիսկուրսի ձևավորմանը:

Ծրագրի շրջանակներում ստեղծվել է «Աշխատանքային իրավունքները Հայաստանում» կայքը, որը ներառելու է հետազոտություններ, տեսանյութեր, հոդվածներ և այլ նյութեր՝ Հայաստանում աշխատանքային իրավունքների ոտնահարման և դրանց պաշտպանության վերաբերյալ:

Ծրագրի շրջանակներում ՀՔԻ-ն նախաձեռնել է նաև աշխատանքային իրավունքների վերաբերյալ ֆիլմերի մրցույթ, որի նպատակն է վավերագրական ֆիլմերի միջոցով վեր հանել Հայաստանում աշխատանքային իրավունքներին և դրանց պաշտպանությանն առնչվող խնդիրները, հանրային ուշադրության և քննարկման առարկա դարձնել դրանք:

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ֆիլմերը կցուցադրվեն և կքննարկվեն ոչ միայն Երևանում, այլև մարզերում՝ նպաստելով ակտուալ խնդիրների բարձրաձայնմանը և հանրային դիսկուրսի ակտիվացմանը:

Բացի այդ, կիրականացվեն աշխատաժողովներ՝ ուղղված թիրախային խմբերի (իրավաբանների, իրավապաշտպանների, ՔՀԿ-ների և լրագրողների) գիտելիքների և հմտությունների զարգացմանը:

Աշխատաժողովների նպատակն է՝ ոչ միայն նպաստել մասնակիցների հմտությունների զարգացմանը, այլև քաջալերել վերջիններիս՝ փոխանցելու ձեռք բերված գիտելիքներն իրենց գործընկերներին և ոլորտային շահառուներին:

Close Menu