Ուսման և աշխատանքի միջև

Հեղինակ՝ Սոնա Սարիբեկյան

Գագիկ Աբրահամյանը սովորում է Երևանի քոլեջներից մեկում՝ ռեժիսուրայի բաժնում: Հանգստյան օրերին ռեստորանում սուշի է պատրաստում՝ աշխատելով 14-ժամյա գրաֆիկով:

Հեղինակ՝ Ժաննա Քոչարյան 

Մելսիդա Մովսիսյանը, ով տեսողության հետ կապված խնդիրներ ունի, պատմում է հասարակության վերաբերմունքի և աշխատանքի անցնելու դժվարությունների մասին: Այժմ նա ունի իր կենտրոնը, որտեղ աջակցում է Արթիկում հաշմանդամություն ունեցող անձանց՝ տրամադրելով քայլակներ, հենակներ և սայլակներ:

Հեղինակ՝ Մոնիկա Հովհաննեսյան

Ֆիլմում ներկայացվում են սպասարկման ոլորտի խնդիրները՝ մատուցողների աշխատանքային պայմանների, գրաֆիկի և աշխատավարձի տեսանկյունից: Ֆիլմում ցույց է տրվում, որ մատուցողները, աշխատելով նախատեսվածից շատ, ստանում են չնչին աշխատավարձ: Չեն ապահովվում նրանց աշխատանքային նորմալ պայմաններն ու աշխատավայրի տարրական հիգիենան:

Ցանկալի աշխատանքի հետքերով

Հեղինակ՝ «Բի-Դի-Օ Ըքաունթինգ, Թաքս ընդ Լիգըլ» ՓԲԸ

Ֆիլմը պատմում է երիտասարդ աղջկա մասին, ով ստացել է արտերկրում աշխատելու առաջարկ՝ առանց հստակ պայմանների և ժամկետների: Բարեբախտաբար, ունենալով իրավագիտակցության բարձր մակարդակ, ֆիլմի հերոսուհին հրաժարվել է պայմանագիր կնքելուց և աշխատանքի անցնելուց: