Հաճախ տրվող հարցեր

 
  1. Ի՞նչ փաստաթուղթ է կազմվում աշխատանքի ընդունվելիս:
Աշխատողին աշխատանքի ընդունելու համար գործատուն և աշխատողը կնքում են գրավոր աշխատանքային պայմանագիր կամ գործատուն ընդունում է անհատական իրավական ակտ՝ հրաման՝ աշխատանքի ընդունման մասին։ Հրամանի կամ աշխատանքային պայմանագրի մեկ օրինակը տրվում է աշխատողին։
  1. Ի՞նչ է փորձաշրջանը, ինչպե՞ս է այն ձևակերպվում:
Փորձաշրջանը մինչև 3 ամիս (կամ ՀՀ oրենuդրությամբ նախատեuված դեպքերում՝ մինչև 6 ամիu) ժամկետով աշխատողի կամ գործատուի նախաձեռնությամբ սահմանվող այն ժամանակահատվածն է, որի ընթացքում գործատուն ստուգում է աշխատողի համապատաuխանությունը առաջարկվող աշխատանքին (պաշտոնին), իսկ աշխատողը որոշում է տվյալ աշխատանքի՝ (պաշտոնի) համապատաuխանությունը իր մասնագիտական պատրաստվածությանը և որակավորմանը:
Փորձաշրջանի մեջ գտնվելը աշխատանքային իրավունքների սահմանափակման կամ արտոնյալ իրավունքների սահմանման հիմք չի հանդիսանում: Փորձաշրջանի ընթացքում աշխատողն ունի բոլոր իրավունքները և կրում է բոլոր պարտականությունները, որոնք uահմանված են աշխատողի համար ՀՀ աշխատանքային oրենuդրությամբ և աշխատանքային պայմանագով: 
  1. Ի՞նչ է համատեղությամբ աշխատանքը
Եթե աշխատողը հիմնական աշխատանքային ժամանակից ազատ ժամանակ միևնույն կամ այլ գործատուի մոտ կատարում է աշխատանք, ապա դա համարվում է համատեղությամբ աշխատանք:
Համատեղությամբ աշխատանք կատարելու դեպքում ևս կնքվում է աշխատանքային պայմանագիր, որում նշվում է աշխատանքը համատեղությամբ կատարելու մասին:
  1. Ի՞նչ է սեզոնային աշխատանքը
Բնակլիմայական պայմաններով պայմանավորված աշխատանքի որոշակի տեսակներ, օրինակ՝ բերքահավաքի աշխատանքները, հողերի աղազերծման և վերականգնման աշխատանքները, և այլն, որոնք կատարվում են  ոչ թե ամբողջ տարին, այլ որոշակի ժամանակահատվածում (uեզոնում), որը, որպես կանոն, չի գերազանցում ութ ամիuը:  Նման աշխատանքներ կատարելու համար կնքվում են ժամկետային՝ սեզոնային աշխատանքային պայմանագրեր:
  1. Աշխատանքի ընդունվելիս գործատուն ինձ ներկայացրեց աշխատանքային պայմանագիրը՝ ծանոթանալու և ստորագրելու համար, որտեղ կար դրույթ փորձաշրջանի մասին: Արդյո՞ք փորձաշրջանում գտնվելը նշանակում է իմ աշխատանքային իրավունքների սահմանափակում կամ որևէ իրավունքից զրկում:
Փորձաշրջանի մեջ գտնվելը աշխատողի որևէ իրավունքի սահմանափակում չի ենթադրում, և աշխատողն օգտվում է ՀՀ օրենսդրությամբ երաշխավորված բոլոր իրավունքներից:
  1. Արդյո՞ք փորձաշրջանի համար աշխատողի հետ կնքվում է փորձաշրջանի մասին պայմանագիր:
Փորձաշրջանի համար առանձին պայմանագիր չի կնքվում: Աշխատանքային պայմանագրում կատարվում է նշում փորձաշրջան սահմանելու մասին:
  1. Ես 17 տարեկան եմ և աշխատանքի եմ անցել հանրային սննդի ոլորտում: Գործատուն առաջարկում է շաբաթվա ընթացքում մի քանի ժամ արտաժամյա աշխատել, որի դիմաց խոստանում է կրկնակի վարձատրություն: Ես կարո՞ղ եմ հրաժարվել արտաժամյա աշխատանք կատարելուց:
Մինչև 18 տարեկան անձինք չենք կարող ներգրավվել արտաժամյա աշխատանքներում, հետևաբար՝ Դուք կարող եք հրաժարվել գործատուի անօրինական պահանջը կատարելուց:
  1. Գործատուի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողը ներկայացրել է հղիության մասին տեղեկանք: Արդյո՞ք պայմանագրի ժամկետը լրանալիս գործատուն իրավունք ունի լուծել պայմանագիրը հղի կնոջ հետ:
Այո, կարող է: Հղիության մասին աշխատողի ներկայացրած տեղեկանքը արգելք չէ ժամկետը լրանալու հիմքով պայմանագիրը լուծելու համար:
  1. Աշխատողի հետ կնքված ժամկետային աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը չի լուծվել, և աշխատողը շարունակել է աշխատել ևս մեկ շաբաթ: Դրանից հետո գործատուն կարո՞ղ է  լուծել պայմանագիրը ժամկետը լրանալու հիմքով:   
Ոչ, չի կարող լուծել: Պայմանագիրը լուծելու մասին գործատուն չի ծանուցել և պայմանագիրը չի լուծել, իսկ աշխատողը շարունակել է աշխատել: Հետևաբար, այդ փաստի ուժով պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով:
 
  1. Երեխայի խնամքի արձակուրդում 18 ամիս գտնվելու  դեպքում  աշխատողն այդ ամիսների համար արդյո՞ք ձեռք է բերում ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք:
Ոչ, քանի որ երեխայի  խնամքի արձակուրդը չվճարվող նպատակային արձակուրդ է, և այդ ամիսների համար պահպանվել է աշխատողի աշխատատեղը, բայց ոչ աշխատավարձը:
  1. Հաստիքների կրճատման հիմքով համատեղությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում արդյո՞ք աշխատողին վճարվում է արձակման նպաստ:
Համատեղությամբ աշխատանքային պայմանագիրը որևէ հիմքով լուծելիս աշխատողին արձակման նպաստ չի վճարվում:
 
  1. Աշխատողը ներկայացրել է աշխատանքից ազատվելու մասին դիմում, սակայն հաջորդ օրը փոշմանել է և խնդրել է հետ վերցնել իր դիմումը: Գործատուն կարո՞ղ է հրաժարվել դիմումը վերադարձնելուց:
Դիմումը ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում աշխատողն իրավունք ունի հետ վերցնելու դիմումը: Հետևաբար, գործատուն չի կարող հրաժարվել և պարտավոր է վերադարձնել դիմումը:
 
  1. Աշխատողը 3 օր մասնակցել է օրինական գործադուլին, որը կազմակերպվել էր աշխատանքի պայմանների դեմ բողոքելու նպատակով: Գործատուն պարտավո՞ր է վճարել աշխատողի աշխատավարձը այդ 3 օրերի համար:
Գործադուլին մասնակցող աշխատողներին գործատուն կարող է աշխատավարձ չվճարել:
 
  1. Գործատուի և 17-ամյա աշխատողի միջև կնքվել է անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր, որով սահմանվել է 25 օր փորձաշրջան՝ գործատուի պահանջով: Արդյո՞ք կարող էր փորձաշրջան սահմանվել:
Ոչ, մինչև 18 տարին լրացած անձանց հետ պայմանագիր կնքելիս փորձաշրջան չի կարող նախատեսվել:
  1. Եթե գործատուի և աշխատողի միջև կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրացել է և աշխատողը հաջորդ օրը գործի դուրս չի եկել, ո՞րն է դրա իրավական հետևանքը:
Պայմանագիրը համարվում է լուծված, և գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ:
  1. Աշխատողը 3 տարի աշխատել է իր մասնագիտությամբ՝ հիմնական գործատուի մոտ և զուգահեռ համատեղել է այլ գործատուների մոտ շուրջ 2.5 տարի՝ նույն մասնագիտությամբ: Որքա՞ն է կազմում աշխատողի մասնագիտական  ստաժը:
Համատեղությամբ կատարած աշխատանքի տարիները չեն գումարվում հիմնական աշխատանքային ստաժի տարիներին, այլ կլանվում են ընդհանուր ժամանակահատվածի մեջ:
 
  1. Հարց 13. Հերթապահության գրաֆիկով աշխատողի հեթական աշխատանքային օրը համընկնում է տոնական՝ ոչ աշխատանքային օրվա հետ: Այդ օրվա աշխատանքի համար ինչպե՞ս է կատարվում վարձատրությունը:
Գործատուն պարտավոր է աշխատողին վճարել ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով:
 
  1. Աշխատողի հետ կնքվել է 4-ամսյա ժամկետով սեզոնային աշխատանքի պայմանագիր, որը լուծելիս գործատուն վերջնահաշվարկի մեջ չօգտագործած արձակուրդի փոխատուցումը չի հաշվարկել՝ պատճառաբանելով, որ արձակուրդի իրավունքը աշխատողը ձեռք է բերում 6 ամիս աշխատելուց հետո: Ճի՞շտ  է արդյոք գործատուն:
Ոչ, գործատուն ճիշտ չէ: Սեզոնային աշխատանքային պայմանագիրը լուծելիս գործատուն պարտավոր է աշխատողին  վճարել չօգտագործած արձակուրդի փոխհատուցման գումարը:
 
  1. Աշխատողները շուրջ երկու ամիս աշխատավարձ չեն ստացել և պահանջում են գործատուից մեկ շաբաթվա ընթացքում չվճարելու դեպքում հայտարարել գործադուլ: Մեկ շաբաթ անց աշխատավարձի պարտքերը չեն մարվել և աշխատողներից 15-ը հայտարարել են գործադուլ: Արդյո՞ք ճիշտ են վարվել աշխատողները:
Ոչ, քանի որ գործադուլ հայտարարելու իրավունքը վերապահված է աշխատողների ներկայացուցչական մարմիններին՝ արհմիություններին: